Մոսկվայի ծերանոցում բռնկած հրդեհից տուժել է 86-ամյա Յուրի Միրզոյանը

Վերջին տվյալներով՝ պատահարի հետևանքով չորս մարդ է մահացել, ավելի քան տասը տուժել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող ծերանոցում բռնկված հրդեհից տուժողներից մեկը 86-ամյա Յուրի Միրզոյանն է, գրում է «Մոսկվովսկիյ կոմսոմոլեց» թերթը։ Ապրիլի 8-ին Մոսկվայի արևմուտքում գտնվող «Երրորդ տարիք» ծերանոցում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 մարդ։ Մեկ տասնյակից ավելի մարդ տուժել է։

  • Վերջին տվյալներով՝ հրդեհից տուժածներն են․
  • Գավրիլովա Սվետլանա Ալեքսեեվնա, 80 տարեկան
  • Չերնուխին Անատոլի Իվանովիչ, 78 տարեկան
  • Վայնա Ելենա Վյաչեսլավովնա, 90 տարեկան
  • Յերեմենկո Թամարա Իլյինիչնա, 84 տարեկան
  • Սավոդինա Տատյանա Նիկոլաևնա, 86 տարեկան
  • Սելիվանովա Լյուդմիլա Վիկտորովնա, 66 տարեկան
  • Մոժաևա Ռաիսա Եվգենյեվնա, 75 տարեկան
  • Միրզոյան Յուրի Դավիդովիչ, 86 տարեկան
  • Գավրիլովա Ալեքսանդրա, 88 տարեկան
  • Սմոլինա Վալենտինա Վիկտորովնա, 64 տարեկան
  • Բասկակովա Վալենտինա Ակիմովնա, 80 տարեկան
  • Դավիդով Յուրի Ալեքսանդրովիչ, 72 տարեկան

Պարբերականը հայտնում է, որ զոհվածների ինքնությունը դեռ չեն պարզել։ Նրանցից մեկը էլեկտրատեխնիկն է, զոհվել է նկուղում, բնակչուհիներից մեկը՝ պատշգամբում, մյուս երկուսը մահացել են տարհանումից հետո։

Ըստ պարբերականի՝ անցած տարի Ռոսպոտրեբնադզորը ծերանոցում օդափոխության համակարգի խնդիրներ էր հայտնաբերվել։