Կորոնավիրուսը ճանապարհաշինությանը չի խանգարի․ պարետը թույլ է տվել սկսել աշխատանքները

Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսված է շուրջ 500 կմ ճանապարհի հիմնանորոգում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik.Հայաստանի այս տարվա ճանապարհաշինարարական ծրագրերը կորոնավիրուսի պատճառով չեն չեղարկվի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ նախատեսված է շուրջ 500 կմ ճանապարհի հիմնանորոգում:

Ինչ ճանապարհներով և ինչքան վնաս է հասցվել պետությանը Հյուսիս-հարավի շինարարության ժամանակ

«Երեկ վարչապետի և պարետի թույլտվությամբ մենք արդեն սկսել ենք ճանապարհաշինական որոշ աշխատանքներ: Մենք ունենք մեկնարկած աշխատանքներ Մ-6 ավտոճանապարհի շինարարության հետ կապված, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք կապված են ճանապարհների սպասարկման հետ, ևս արդեն մեկնարկել են»,- ասաց Պապրիկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց կապիտալ ծախսերի պահպանումը, քանի որ դրանք կնպաստեն առկա աշխատատեղերի պահպանմանն ու նորերի ստեղծմանը:

«Կապրիտալ ծախսերն այն ուղղությունն են, որ պետք է իրենց հետևից քաշեն տնտեսության մյուս ճյուղերը, և մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու համար»,- նշեց Փաշինյանը:

«Մուլտի գրուպի» գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Նա նաև հայտնեց, որ այն կապիտալ ծախսերը, որոնք այս տարի ինչ-որ պատճառներով հնարավոր չէ իրականացնել, կառավարությունը հետաձգում է, իսկ ազատված միջոցներն ուղղելու է այլ ծրագրերի իրականացմանը:

Մալաթիա–Սեբաստիայի բնակիչները բողոքի ակցիա են անում «Հյուսիս–հարավի» կառուցման դեմ