Գներն իջնո՞ւմ են. ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է որոշ ապրանքների գների դիտարկումները

Մրցակցային մարմնի ղեկավարը նշել է, որ գների որոշակի բարձրացում կա, բայց 2018թ-ի գներին այսօրվա գները դեռ չեն հասել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Մարտի ընթացքում թանկացած ապրանքները սկսել են էժանանալ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գրիգորյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի իրականացրած դիտարկումների արդյունքները:

Միսը, կարագը, բրինձը, ձեթը կարող են էժանանալ. ԵԱՏՄ-ում գտել են գնաճը զսպելու ուղին

«Օրինակ՝ շաքարավազն այս տարի փետրվարին եղել է 230 դրամ, իսկ այս տարի ապրիլի 8-ի դրությամբ դարձել է 255 դրամ: Սակայն 2018թ-ի նույն ժամանակա շաքարավազի գինը եղել է 238: Նույն տրամաբանությամբ կարագը եղել է 3730 դրամ, ապրիլի 8-ի դրությամբ եղել է 3790 դրամ: Սակայն 2018թ-ին եղել է 4430 դրամ»,- ասաց Գևորգյանը։

Նա հավելեց, որ մրցակցային մարմինը դիտարկել է խոշոր առևտրային կետերի գներն ու այն ապրանքային շուկաները, որոնցում կա բարձր կենտրոնացվածություն: Բայց դիտարկման արդյունքում հանգել են այն եզրակացության, որ շուկայում բավական լուրջ մրցակցություն կա:

Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի, բայց թանկացում սպասվում է

Անդրադառնալով բենզինի ու դիզվառելիքի գներին՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ ապրիլի 7-ի դրությամբ բենզինի գները տատանվել են 310-330 դրամի սահմաններում՝ կախված տեսակից, իսկ դիզելային վառելիքի գինը եղել է 370 դրամ: 2018թ-ին դրանց գները շուրջ 100 դրամով ավելին են եղել:

«Կորուստները լինելու են էական». Էկոնոմիկայի նախարար