ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում են

ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը, և այնտեղ միջոցառում են իրականացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. ԱԱԾ աշխատակիցները այցելել են ոստիկանության Դավթաշենի բաժանմունք։ ԱԱԾ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետ համատեղ իրականացվում են միջոցառումներ։

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հետևում են, որ պարետի հրամանը կատարվի

Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երևանի Դավթաշենի բաժանմունքում։
Իսկ թե որ քրգործի շրջանակում և ինչ աշխատանքներ են իրականացվում` ոստիկանությունը մանրամասներ կհայտնի առաջիկայում։

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում. քանի «խոշոր ձուկ» են բռնել 2019-ին