Թալինի շրջանաձև խաչմերուկի մոտակայքում վթար է եղել. կա տուժած

Mercedes C մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Վարորդին տեղափոխել են Թալինի հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Գիշերը Արագածոտնի մարզի Թալին քաղաքի շրջանաձև խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին տեղափոխող մեքենան

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ապրիլի 8-ին, ժամը 01:34-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպանդարյան փողոցի թիվ 47 հասցեում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վազգեն Ա., ծնված 1994 թ.) բախվել է գազատար խողովակին:

Վարորդը տեղափոխվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Պատահականություն, թե սպանության փորձ. իրավապահները ճշտում են Գեղարքունիքում վթարի պատճառը