Ոստիկաններին քաշքշել են, հարվածել, հայհոյել. քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց հավաքվել են մի խումբ մարդիկ` իմանալով, որ իրենց հարազատներին բաժին են բերում։ Իսկ հետո քաշքշուկ է սկսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։

«Սիսիանի երկու բնակիչ (հորեղբոր տղաներ) ապրիլի 7-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը։

Զինվորի մահվան գործով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել

Նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իմանալով վերջիններիս՝ ոստիկանություն հրավիրվելու մասին՝ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները: Նրանք հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը։ Նման պահվածքը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով։

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. գործարարը դիմել է ԱԱԾ