Շուրջ 3000 մարդ ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում. նրանք գրեթե չեն քնում

Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները մեկ ամսից ավելի է` այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի -Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 մարդ` միայն բժշկական մասով։

Մինչև 100 թեստի պատասխան` մեկ օրում. Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան բացազատվել է

«Նրանցից մոտ 300-ը` մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը` բժշկական կենտրոններում և 1000-ը` հակահամաճարակային միջոցառումներում: Նրանք մեկ ամսից ավելի է` այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին»,–գրել է նախարարը։

Նրա խոսքով` բժիշկները, սակայն, անզոր կլինեն, եթե մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքերը չներդնի այս գործում: Թորոսյանն ասում է, որ բոլորս պետք է հասկանանք` հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է:

Նշենք, որ հայտնի է` բուժաշխատողների շրջանում էլ կլան կորոնավիրուսով վարակվածներ, իսկ թե քանիսն է հայտնի չէ։ Օրերս հայտնի դարձավ, որ «Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցներն են մեկուսացվել, քանի որ շփվել են վարակակիր քաղաքացու հետ։

«Պատրաստ եմ աջակցել». Չինաստանի նախագահը նամակ է գրել Արմեն Սարգսյանին

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածերի թիվը 881 է: