Քանի՞ մարդու են վարկային արձակուրդ տվել . Փաշինյանը տվյալներ է հայտնում

Հայաստանում վարկային արձակուրդ է տրվել և՛ իրավաբանական անձանց, և՛ հասարակ քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք` Հայաստանում կա 17 բանկ և 43 վարկային կազմակերպություններ։ Վարային արձակուրդ են սահմանել բանկերի մեծ մասը։