Մնացականյանն ու Լավրովը զրուցել են հեռախոսով. խոսել են կորոնավիրուսի մասին

Զոհրաբ Մնացականյանի ու Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող քայլերը։

«ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկու երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, վարակի տարածմանը հակազդելու և բացասական ազդեցությունը չեզոքացնելու քայլերը», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Մնացականյանն ու Լավրովը կարծիքներ են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ երեկ ռուս մասնագետների խումբ է ժամանել Հայաստան։

COVID-19. ի՞նչ տեխնիկա են ռուս մասնագետները բերել Հայաստան․ տեսանյութ