Ինչ տեսք ունի կորոնավիրուսը, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը. լուսանկարներ

Sputnik

Ամբողջ աշխարհը հետևում է նոր կորոնավիրուսի վերաբերյալ նորություններին, քանի որ վիճակագրությունն իսկապես մտահոգիչ է. վարակվածների թիվն արդեն գերազանցել է 1.4 մլն–ը։

Սակայն քչերը գիտեն` ինչ տեսք ունի այդ անտեսանելի մարդասպանը։

Ամերիկացի գիտնականները կարողացել են լուսանկարել և ցույց տալ, թե ինչ տեսք ունի վիրուսը մանրադիտակի տակ։ Նոր կորոնավիրուսը բաղկացած է փոքրիկ մարմիններից` սպիտակուցի շերտով փաթաթված ՌՆԹ–ներից և ԴՆԹ–ներից։

Ռուսական ընկերությունը կորոնավիրուսի հայտնաբերման նոր տիպի թեստ է մշակում

COVID-19-ը կարելի է տեսնել միայն լուսային մանրադիտակի տակ։ Դժվար է պատկերացնել, որ այդ գույնզգույն մարմինները կարող են հազարավոր մարդկանց սպանել։ Լուսանկարում վիրուսը նման է մանկական գրքերում զետեղվող նկարի կամ խաղալիք գեղադիտակով երևացող պատկերի։

Վիրուսը շատ նման է թագի, հենց այդ պատճառով էլ ստացել է «կորոնավիրուս» («թագավարակ») անվանումը։

Բջջային հավելվածի միջոցով բացահայտվել է կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսի COVID-19- ի բռնկման համաճարակի մասին: Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին:

Շուրջ 3000 մարդ ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում. նրանք գրեթե չեն քնում

1 / 9
Կորոնավիրուսով վարակված բջիջ
2 / 9
Կորոնավիրուսով վարակված բջիջ
3 / 9
Կորոնավիրուսը մանրադիտակի տակ
4 / 9
Կորոնավիրուսով վարակված բջիջ
5 / 9
Կորոնավիրուսով վարակված բջիջ
6 / 9
Կորոնավիրուսով վարակված բջիջ
7 / 9
Վարակված մարդու բջջում կորոնավիրուսի մասնիկների միկրոպատկեր
8 / 9
Վարակված մարդու բջջում կորոնավիրուսի մասնիկների միկրոպատկեր
9 / 9
Վարակված մարդու բջջում կորոնավիրուսի մասնիկների միկրոպատկեր