Գագիկ Սուրենյանը կոչով դիմել է գյուղատնտեսներին

ՀՀ գլխավոր օդերևութաբանն ասել է՝ ինչ անեն, որ ջերմոցային տնտեսությունները պաշտպանված լինեն ցրտահարության վտանգից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գյուղատնտեսներին կոչ է արել ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։

«Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ ԱԻՆ կանխտեսումների համաձայն՝ այսօր և վաղը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։

«Պառավի ուլերը» կկոտորվեն. եղանակի տեսություն