«Բախտը բերել է, որ հայ է». Մարգարիտա Սիմոնյանը կատակել է Պուտինի ասած թեմայով. տեսանյութ

Սիմոնյանի շատ ծիծաղելի երկխոսություն է հրապարակել օրվա թեմայի վերաբերյալ, իսկ հետո կատակել պեչենեգների և «պեչենիների» մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի –Sputnik. Համացանցի ռուսական տիրույթը ոգևորությամբ է ընդունել պեչենեգների (ցեղային միություն, առաջացել է անդրվոլգյան տափաստաններում վաչկատուն թյուրքերի, սարմատական և ուգրոֆիննական ցեղերի խառնուրդից) մասին Վլադիմիր Պուտինի ելույթը։ Ցանցում արդեն զվարճալի մեմեր ու կատակներ են հայտնվել։

Մարգարիտա Սիմոնյանի 6-ամյա որդին երգում է «Հայեր ջան, դուխով» երգը. տեսանյութ

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT  հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ևս որոշել է հետ չմնալ և իր Telegram ալիքում ծիծաղելի երկխոսություն է  հրապարակել.

– Քո բախտը բերել է, դու հայ ես։

– Ինչո՞ւ։

– Հաստատ գիտես, որ պեչենեգ չես։

Ավելի ուշ նա շատ ծիծաղելի կատակ է հրապարակել. «Իրականում, պեչենեգներ մեզ մոտ այսօր էլ շատ կան։ Իսկ ճգնաժամը ճիշտ ժամանակն է այդ պեչենեգներին «պեչենիներից» զրկել։ Հետո ուշ կլինի»։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 8-ին մարզերի ղեկավարների հետ  խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվում էր ռուսական հեռուստաալիքներով, դիմել էր երկրի բնակիչներին։ «Թանկագին բարեկամներ։ Ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի։ Մեր երկիրը բազմիցս է լուրջ փորձությունների միջով անցել. և՛ պեչենեգներն են խնդիրներ բերել, և՛ պոլովեցները` Ռուսաստանն ամեն ինչ հաղթահարել է։ Կհաղթենք նաև կորոնավիրուսային այս վարակը։ Միասին մենք ամեն ինչ կհաղթահարենք», – ասել է Պուտինը։