Ոտնլվայի արարողության ժամանակ Էջմիածնում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը

Ավագ հինգշաբթի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի հայ Առաքելական եկեղեցու հրաշագործ զորությամբ օժտված Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ապրիլի 9-ին՝ Ավագ հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի և յուղի օրհնության արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը՝ սրբի բարեխոսության և օրհնության հայցով համավարակի այս իրավիճակում մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Նման բան մեր եկեղեցում դեռ չէր եղել». Ծաղկազարդին հավատացյալները մասնակցում են «վիրապից»

Արարողությանը հավատացյալները կարող են հետևել ժամը 16։00-ից՝ առցանց`Մայր աթոռի տեղեկատվական համակարգի և «Շողակաթ» հեռուստաընկերության էջերում:

Հիշեցնենք՝ այս կիրակի՝ ապրիլի 5-ին, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցիներում Ծաղկազարդին նվիրված պատարագ մատուցվեց։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջին անգամ ավանդաբար բազմամարդ այս արարողությունն անցավ փակ դռների հետևում։  Հավատացյալները պատարագին հետևում էին առցանց կամ հեռուստացույցով` տանը նստած։

Ինչու է դուրս բերվել Սուրբ Գեղարդը. ժանտախտին հաղթած սրբությունն ընդդեմ կորոնավիրուսի

Տոնի առիթով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից դուրս բերվեց համաքրիստոնեական մասունքը` Սուրբ Գեղարդը, որով, ըստ ավանդույթի, խոցել են խաչին գամված Քրիստոսին։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Անդաստանի արարողություն կատարեց և Գեղարդով օրհնեց աշխարհի չորս կողմերը։

Ծաղկազարդը` համավարակի պայմաններում. ինչպես Հայաստանում տոնեցին օրհնյալ կիրակին