ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի –Sputnik. 23-ամյա մոդել Ռուբինա Խանզադյանը ցույց է տվել, թե ինչով է զբաղվում կարանտինի ժամանակ։ Նա, ի դեպ, հայազգի առաջին մոդելն է, որը մասնակցել է Victoria's Secret կանացի ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրությանը։
Աղջիկն այժմ ապրում է Նյու Յորքում, որը ինչպես և ԱՄՆ քաղաքների մեծ մասը, կարանտինի մեջ է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ռուբինան Instagram–ի իր էջում տեսանյութ և լուսանկար է հրապարակել, որոնցում ցուցադրել է նկարչի իր տաղանդը։ Նա մատիտներով աղջիկ է նկարում, հետո ներկում։
«Տանը ունեցած ազատ ժամանակը թույլ տվեց ինձ զբաղվել նրանով, ինչով ամենից շատն եմ հետաքրքրվում։ Մանկուց եմ նկարում։ Մոտ երկու տարի չէի նկարել, և այժմ սիրտս սիրով է լցվում, երբ վերականգնում եմ այդ հմտությունս», – իր հրապարակումներին կից րել է աղջիկը։
Հավանաբար պապի եղբոր` մատիտներին հմտորեն տիրապետելու տաղանդը, փոխանցվել է նաև նրան, թեև Ռուբինայի հիմնական աշխատանքն այլ բնագավառում է։
Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակ է պահում կարանտինի ավարտի համար. երկար կենաց է ասելու
Դեռ մի քանի օր առաջ Ռուբինան իր բաժանորդներին էր ներկայացրել մի թխվածքի բաղադրատոմս և այդ թխվածքի լուսանկարը։ Մեկնաբանություններում օգտատերերից մեկը, իմանալով մոդելի հայ արմատների մասին, նրան հարցրել է՝ գաթա՞ է, ինչին Ռուբինան պատասխանել է՝ ոչ սա հալա է՝ հրեական հաց։