ՏՄՊՊՀ-ն գների անկում է գրանցել

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ԱԺ-ում ներկայացրել է վերջին օրերին շուկայում կատարված դիտարկումները: Մրցակցային մարմինը նաև վարույթներ է հարուցել բոլոր ապրանքային շուկաներում՝ հնարավոր չարաշահումները բացահայտելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ապրիլի 7-ի տվյալներով խանութներում որոշ ապրանքների գներ նվազել են: Տեղեկությունն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Կոճապղպեղը սուպերմարկետներում վաճառվել է մինչև 16900 դրամով․ ՏՄՊՊՀ

«Այս պահին մենք գրեթե բոլոր ապրանքային շուկաներում ունենք հարուցված վարույթներ: Ուղղակի օրենսդրությունից ելնելով` մենք չենք կարող ժամկետներ խախտել ու մեկ-երկու օրվա մեջ որոշում կայացնել ու պատասխանատվության ենթարկել: Նախ` պետք է պաշտոնապես բացատրություն ստանանք, հետո հրավիրենք, լսենք այդ մարդկանց, որովհետև դա իրենց իրավունքն է, և հետո գործընթացի ընթացքում կարողանանք ապացուցել՝ կա՞ այդտեղ հակամրցակցային համաձայնություն, գերիշխող դիրքի չարաշահում կամ արհեստական դեֆիցիտ»,- ասաց նա:

Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի, բայց թանկացում սպասվում է

Գեղամ Գևորգյանը նշեց, որ Երևան քաղաքում ու մարզերում դիտարկումներ են կատարվում բոլոր խոշոր առևտրային ցանցերում, ուսումնասիրում են ներմուծողների ու արտադրողների փաստաթղթերը:

Ալկոգելի գինը չի բարձրացել և նույնիսկ կնվազի. ՏՄՊՊՀ

«Հիմնականում վերջին թանկացումները տեղավորվում են արտարժույթի թանկացման ու ներմուծման որոշակի  համատեքստում: Բայց դա չի նշանակում, որ մենք տնտեսվարողների այս բացատրությունները բացարձակ ճշմարտություն ենք ընդունում: Մենք ասում ենք՝ տնտեսվարող սուբյեկտների բացատրությունը սա է: Ճիշտ կլինի` շատ բարի, մենք պրոցես չենք հարուցի, ճիշտ չի լինի` մեր հարուցած պրոցեսի ընթացքում պատասխանատվության կենթարկենք»,- ասաց Գեւորգյանը:

ՏՄՊՊՀ-ն դիտարկել է նաև գյուղատնտեսական ապրանքների շուկան: Այս ոլորտում, Գևորգյանի խոսքով, ևս վերջին օրերին «կտրուկ գնանկում» է տեղի ունեցել:

Թանկացումները ժամանակավո՞ր են․ տնտեսագետի կանխատեսումները հուսադրող են

«Այսինքն՝ շուկան շնչում է, շուկան ինքն իրեն աշխատում է: Մեր գործը հետևելն է, ինչը և անում ենք»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ արտակարգ դրության օրերին ԶԼՄ-ներում ու սոցիալական կայքերում պարբերաբար ահազանգեր են հնչեցվում շուկայում տարբեր ապրանքատեսակների կտրուկ թանկացումների մասին: