Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ կուղարկի Հայաստան

Ավելի վաղ Հայաստանը Ռուսաստանից օգնություն էր խնդրել կորոնավիրուսի թեստերի հետ կապված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik. Ռուսական երկու ինքնաթիռ Հայաստան կբերեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաներ: Լուրը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։

Ռուսաստանը կօգնի Իտալիային պայքարել կորոնավիրուսի դեմ

Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Միևնույն ժամանակ, Sputnik Արմենիային Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը Ռուսաստանից որպես օգնություն արդեն իսկ 3 հազար թեստ է ստացել։

Ավելի վաղ Ռուսաստանը մարդասիրական օգնություն էր ուղարկել Իտալիա և Սերբիա։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 853 մարդ։ Վտանգավոր վարակից բուժվել է 87 մարդ, մահացել՝ 8-ը։

Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում արտակարգ դրություն է հայտարարվել։  Ապրիլի 1-ից արտակարգ դրության ավելի խիստ միջոցներ են կիրառվում։

Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Ռուսաստանը բժշկական պարագաներով ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Թրամփ