Միշա Գալուստյանը սափրել է դեմքը և մարտահրավեր նետել հայտնիներին

Հայտնի շոումեն Միշա Գալուստյանի կերպարանափոխվելու հարցում օգնել են նրա դուստրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսաստանաբնակ ճանաչված հայ շոումեն, հումորիստ Միշա Գալուստյանը Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում ոչ միայն քարոզում է մնալ տանը, այլև առաջարկում է նոր ֆլեշմոբ, որի նպատակը սեփական իմիջի հետ փոփոխություն կատարելն է։

Տեսանյութի ընթացքում Միշան իր երկու դստրերի օգնությամբ ամբողջությամբ սափրում է մորուքը։ Տեսանյութին կից հումորիստն ավելացրել է «Փոփոխվիր տանը» հեշթեգը։

«Ես սկսում եմ տնային ֆլեշմոբը: Խնդրեք ձեր սիրելիներին օգնել ձեզ փոփոխվել», - տեսանյութին կից գրել է Գալուստյանը, իսկ վերջում ցուցադրել է իր սափրած դեմքը:

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

Հումորիստի նոր կերպարը դուր է եկել նրա երկրպագուներին։ Նրանցից շատերը մեկնաբանություններում նշել են, որ հումորիստն անճանաչելի է դարձել և երիտասարդացել 10-20 տարով:

Հա՞յ, իտալացի՞, թե՞ չինացի․ Միխայիլ Գալուստյանը պարզել է իր իսկական ազգությունը

Միշա Գալուստյանը մարտահրավեր է նետել այլ հայտնիների ՝ Ալեքսանդր Օվեչկինին, Դմիտրի Նագիևին, Իլյա Կովալչուկին, Սերգեյ Սլեպակովին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել:

Տեսանյութը մի քանի ժամում հավաքել է ավելի քան 1միլիոն 200,000 դիտում։