ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այժմ միասնական քննությունների անցկացման ձևի և ժամկետների վերաբերյալ մի քանի տարբերակ է քննարկում` այդ թվում էլեկտրոնային տարբերակը։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեսեկությունը հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Այս պահին քննարկվում է հավանական մի քանի սցենարներ, թե ինչպես կշարունակվի իրականացվել ուսումնական պորցեսը։ Առաջիկայում կտեղեկացնենք քննարկումների արդյունքների ու որոշման մասին»,–ասաց փոխնախարարը։
Անդրադառնալով «Վերջին զանգի» անցկացման հարցին` Անդրեասյանը նշեց, որ իրենք լավատես են և հույս ունեն, որ կկարողանան որոշակի գործընթաց ունենալ։ Սակայն այս առումով նույնպես քննարկումներ են գնում, և առաջիկայում ավելի հստակ կլինի ամեն ինչ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված՝ մարտի 12-ի երեկոյան որոշվեց` հաջորդ օրվանից հետաձգվում են դասերը։
Ուսումնական կենտրոններում անցան հեռավար ուսուցման։
Ավագ սերնդի միայնակ արվեստագետներն անտեսված չեն. նրանց համար խանութ են գնում, դեղ առնում