Ավագ սերնդի միայնակ արվեստագետներն անտեսված չեն. նրանց համար գնումներ են անում

Կամավորներն այցելում են ավագ սերնդի արվեստագետներին: Նրանց աջակցելու համար ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik. Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասաց, որ նախարարությունն աջակցում է այն արվեստագետներին, որոնք այս օրերին հայտնվել են դժվարին իրավիճակում։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 853–ի. 20 նոր դեպք է արձանագրվել

Հակաճգնաժամային ծրագրերի որոշ շահառուներ արդեն կարող են գումար ստանալ. որ խմբերն են դրանք

«Այժմ ցուցակագրում ենք արվեստագետների, տարեց միայնակ ստեղծագործողների ցանկը, քանի որ կան մարդիկ, որ աջակցության կարիք ունեն։ Խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ»,–ասաց փոխնախարարը։

Խզմալյանի խոսքով` Կինեմատոգրաֆիստների միության հետ արդեն իսկ ձևավորվել են կամավորների խմբեր, իսկ Առողջապահության նախարարությունը տրամադրել է համապատասխան բժշկական պարագաներ, որոնք կանխարգելում են վարակի փոխանցումը։ Կամավորներն այցելում են ավագ սերնդի արվեստագետներին` աջակցելով նրանց դեղերի և կենցաղային անհրաժեշտ իրերի ձեռքբերման հարցում։

Փոխնախարարը հայտնեց` աջակցության շրջանակն ընդլայնելու համար այժմ բանակցություններ են վարում հովանավորների հետ։

Խզմալյանը վստահեցրեց նաև, որ մշակութային ոլորտի աշխատակիցներն այս օրերի համար կստանան իրենց աշխատավարձերը։

Ինչ է արվում մարզերում հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների խնդիրը լուծելու համար