ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik. Հայտնի երգչուհի Նադեդժա Բաբկինային արհեստական կոմայի մեջ են գցել և միացրել թոքերի արհեստական շնչառության սարքին։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` հղում անելով սեփական աղբյուրներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 70-ամյա երգչուհուն հիվանդանոց են տեղափոխել կորոնավիրուսով վարակվելու կասկածով։ Հայտնում էին, որ Բաբկինայի վիճակը վատթարացել է ապրիլի 1-ին։
Նախնական տվյալներով` նրա մոտ երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել։
«Մոսկովսկի կոմսոմոլեցի» տվյալներով` կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել։
Բաբկինայի որդին հաստատել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել․ կորոնավիրուսի կասկածներ կան
Բժիշկների խոսքով` թեև երգչուհու վիճակը ծանր է, բայց կայուն, և սա կարևոր է, կա նաև դրական դինամիկա։
Հիշեցնենք, որ երգչուհու որդին` Դանիլա Զասեդատելևը հայտնել էր, որ մայրը պահպանել է ինքնամեկուսացման և կարանտինի հետ կապվծ բոլոր պահանջները, սակայն ում հետ է նա հասցրել շփվել այդ ընթացքում, որդին դժվարացել է ասել։
Հայտնի է` երբ կիրականացվի Մոսկվա–Երևան երկրորդ չարտերային թռիչքը