ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, Facebook–ի իր էջում նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել։
«Այսօր մենք 40 օրական ենք»,– լուսանկարին կից գրել է նա։
Հիշեցնենք, որ Վանեցյանների երրորդ զավակը ծնվել էր փետրվարի 28-ին։ Նրանք ևս երկու որդի ունեն։ Ավագը՝ Արտյոմը, 18 տարեկան է, կրտսերը՝ Դավիթը՝ 12: Վանեցյանի կինը դստերը` Մարիային, լույս աշխարհ է բերել 38 տարեկանում։
«Տոնդ շնորհավոր, բալես». Արթուր Վանեցյանը շնորհավորել է իր նորածին դստեր և հայ կանանց տոնը