Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

Մարտի կեսերից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ու Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվերթերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik.  Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ազդել է նաև Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքի արդյունքների վրա: Ինչպես հայտնում են ՀԿԵ-ի գրասենյակից, 2020թ.-ի առաջին եռամսյակում երկաթուղով փոխադրվել է 710 000 տոննա բեռ, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2,4 տոկոսով փոքր ցուցանիշ է:

Ճգնաժամի հակառակ կողմը. ո՞ւմ է հարստացնելու կորոնավիրուսը

8 տոկոսով կամ 74,4 հազար ուղևորով նվազել են նաև ուղևորափոխադրումները:

Հիշեցնենք՝ մարտի կեսերից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ու Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվերթերը։

ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն այս հարցով կայացած խորհրդակցության ընթացքում կոչ է արել ակտիվացնել բեռների հոսքն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ

«Այսօր արդեն գրանցվել է բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների գծով կորուստների աճ։ Մեր աշխատանքի հիմնական խնդիրը երկաթուղի նոր բեռների հոսքի ապահովումն է։ Դրանից է կախված ընկերության արդյունավետ աշխատանքը», - ասել է նա:

Նա նաև պատասխանատու անձանց և ղեկավար կազմին հանձնարարել է չթուլացնել սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի կատարումն արտակարգ դրության պայմաններում։

ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 853–ի. 20 նոր դեպք է արձանագրվել