ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ճանաչված դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը երեկ՝ ապրիլի 6–ին, հատուկ չվերթով Մոսկվայից Երևան է ժամանել։
Երգչուհին այդ մասին հայտնել է Instagram-ի Stories բաժնում։ Նա մի քանի լուսանկարներ է հրապարակել և գրառում արել։
«Երևան, դիմավորիր մեր հայկական չվերթը»,- գրել է երգչուհին։ Կադրերում երևում է, որ երգչուհին հատուկ հագուստով, դիմակով և ակնոցով է ինքնաթիռ նստել։
Ինչո՞ւ են կրկին խոսում Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի ամուսնալուծությունից
Անահիտ Սիմոնյանը 14 օր կմնա մեկուսացման մեջ։ Հրապարակումներից պարզ է դառնում, որ նա այժմ գտնվում է Երևանի հյուրանոցներից մեկում։
Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 853-ի։ Այս պահին կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 758–ն է, արդեն բուժվել են 87–ը։ 4287 մարդու թեստ բացասական է եղել։ Ցավոք, ունեցել ենք 8 մահվան դեպք։
Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։
Չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: