Գյումրու Ժողգործիքների պետական նվագախումբն այսօր` Մայրության ու գեղեցկության տոնին, անակնկալ համերգային ծրագրով հանդես եկավ, բայց այս անգամ նրանց բեմը Գյումրու Վազգեն Սարգսյան 4 հասցեում գտնվող շենքի պատշգամբն էր:
«Ելնելով իրավիճակից համերգին մասնակցում էինք խմբի փոքր կազմով: Նման բան խմբի ստեղծման օրվանից չէր եղել, բայց սա, կարծում եմ, ամենահետաքրքիր համերգն էր, որ երբևէ ունեցել ենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նվագախմբի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը։
Նրա խոսքով` ավելի քան 20 րոպե տևած համերգի լավագույն արձագանքը ոչ միայն հարևանների ծափերն էին, այլ նաև համույթին իր երգով միացած կինը, որը երգեց գուսան Հավասու ամենահայտնի «Յարը մարդուն յարա կուտա» երգը:
«Կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով». նախագահը շնորհավորել է Մայրության տոնը