Աստրախանում հայն անվճար տեղափոխում է բժիշկներին. նրա մարտահրավերին 30 կամավոր է միացել

Հեռախոսահամարը, որով բժիշկները կարող են կանչել կամավորին, գրված է անմիջապես մեքենայի ապակու վրա։ Կամավորներն աշխատանքը սկսում են առավոտյան ժամը 05:30–ից, ավարտում ուշ երեկոյան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի –Sputnik. «Մոլոդյոժկա» (Молодежка ОНФ) շարժման առաջնորդ Արթուր Հովհաննիսյանն Աստրախանում սկսել է «Տեղ կհասցնեմ բժիշկին» մարտահրավերը, որին միացողները սեփական ավտոմեքենաներով անվճար աշխատանքի են տանում բուժաշխատողներին, իսկ աշխատանքի ավարտից հետո` բերում տուն։ Տեղեկությունը հրապարակել է «Ռոսիյսկայա գազետան»։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով քաղաքում չի գործում հասարակական տրանսպորտը, և բժիշկներին դժվար է աշխատանքի կամ տուն հասնելը։

Նյու Ջերսիում կինը տանը փակված հարևանների համար նվագում է հայկական «Աղջկա երգը». տեսանյութ

Պարբերականը հայտնում է, որ առաջինը «գիծ» է դուրս եկել Հովհաննիսյանը, այնուհետև նրան է միացել ևս 30 կամավոր։

Հեռախոսահամարը, որով բժիշկները կարող են կանչել կամավորին, գրված է անմիջապես մեքենայի ապակու վրա (խմբ` 79880626189)։ Ի դեպ, ակցիայի բոլոր մասնակիցներին հատուկ անցագրեր են տրվում, որպեսզի նրանք կարանտինի խախտման հետ կապված խնդիրներ չունենան։

«Ակցիայի առաջին օրը մասնակիցները երկու բժիշկի են աշխատանքի հասցրել, իսկ հաջորդ օրը` արդեն 16։ Ակցիային ընդհանուր առմամբ այս պահին մասնակցում է ավելի քան 30 կամավոր։ Նրանք աշխատանքը սկսում են առավոտյան ժամը 05:30–ից, ավարտում ուշ երեկոյան։ Անհրաժեշտության դեպքում նաև գիշերն են գնում», – գրում է թերթը` հղում անելով Արթուրին։

Նադեժդա Բաբկինային թոքերի արհեստական շնչառության սարք են միացրել

ԱՀԿ–ի պաշտոնական տվյալներով, ներկա պահին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 288 080–ի, մահացել է 70 567–ը, բուժվել` 272 009–ը։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6343 է, մահացել է 47 մարդ։