Ուսուցիչները պարգևավճար չեն ստանա. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ պատասխանեց հարցին, թե արդյո՞ք ուսուցիչները հեռավար կրթության համար պարգևավճար կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի –Sputnik. ՀՀ ուսումնական կենտրոնների 80 տոկոսը պատրաստ է հեռավար կրթությանը: Facebook սոցիալական ցանցում ուղիղ եթերի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյո՞ք չպետք է ուսուցիչների` այս օրերի աշխատանքի համար պարգևավճարներ տրամադրեն նրանց։

«Ընկեր Մարտիրոսյան, «չոռնիից» հանեք, դասը սովորել եմ»․ ԿԳՄՍ նախարարի գրառման արձագանքները

«Այս շրջանում մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են կատարում։ Վերջին 1.5 տարվա ընթացքում մենք անընդհատ քննարկում էինք հեռավար կրթության հարցը, և շաբաթն ուրբաթից շուտ եկավ, քանի որ արտակարգ դրության պատճառով փակեցինք դպրոցները։ Մեր ուսուցիչները շատ կարևոր աշխատանք կատարեցին, ես հպարտանում եմ նրանցով»,–ասաց Փաշինյանը։

Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը

Նա հիշեցրեց, որ 2019–ի դեկտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել էր 10 տոկոսով, իսկ այս տարվա հունվարի 1–ից նվազագույն աշխատավարձը դարձել է 108 000 դրամ։ Փաշինյանը նշեց` չի կարող հավելյալ խոսոտումներ տալ, քանի որ բազմաթիվ սոցիալական խավերի պետք է օգնություն տրամադրեն։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մարտի 16-ից ապրիլի 14–ը սահմանվել է արտակարգ դրություն։

Այս ընթացքում ուսումնական հաստատությունների աշխատանքն իրականացվում է հեռավար սկզբունքով։

Ուսուցիչները կորոշեն` հեռավար դասերից հետո լրացուցիչ դասաժամերի կանցնեն, թե ոչ. նախարար