Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա

ՀՀ վարչապետը պատասխանել է կորոնավիրուսի հաղթահարումից հետո ՀՀ տնտեսության զարգացման տեսլականին վերաբերող հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի- Sputnik. Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր և ոչ թե հումք մատակարարող երկիր։
Facebook-ի ուղիղ միացման ժամանակ օգտատերերից մեկի հարցին այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ, սա նշանակում է, որ այդ հումքի արտադրության շղթան հնարավորինս երկար է պտտվում, և մենք ունենաում ենք հնարավորինս բարձր ԱԱՀ»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ 2019թ.–ին Հայաստանում մշակող արդյունաբերությունն արդեն իսկ բավական զարգացել էր։

Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները

Փաշինյանը զանգել է Պուտինին. խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներից

Փաշինյանը չբացառեց, որ արդյունաբերական զարգացման պարագայում բնապահպաններն ընդդիմանալու են, բայց շեշտեց, որ կառավարությունը չի պատրաստվում հակադրել բնապահպանությունն ու արդյունաբերությունը։

Նրա խոսքով՝ բնության պահպանության ֆինանսավորումն ավելացնելու համար արդյունաբերությունը պետք է զարգանա։

Ըստ նրա՝ այսպիսին է կառավարության տեսլականը` անկախ կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակից։

Իսկ տնտեսության զարգացման ամենակարևոր նախապայմանն, ըստ վարչապետի, մարդն է, որն ունի գիտելիք ու տիրապետում է ժամանակակից տեխնոլոգիաներին։

Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդի կեսն արդեն զբաղված է