Երեխաներն այլև չեն բնակվում այդ տխուր հաստատություններում. Փաշինյան

Փակված մանկատների երեխաների ճակատագրով հետաքրքրված քաղաքացիները հարց են ուղղել ՀՀ վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի- Sputnik. Facebook-ի ուղիղ միացման ժամանակ պատասխանելով օգտատերերի հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանում փակված մանկատներին ու գիշերօթիկ դպրոցներին։

Գիշերօթիկների փակվելուց հետո 194 երեխա ընտանիք է վերադարձել. քանի՞սը նման շանս չունի

«Այդ հաստատնություններում պահվող 230 երեխա վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիքներ։ Այսինքն` այդ երեխաներն այլև չեն բնակվում այդ տխուր հաստատություններում»,– ասաց Փաշինյանը։

Իսկ այն երեխաները, որոնց հնարավոր չէր վերադարձնել կենսաբանական ընտանիքներ, տեղավորել են աջակցության ծրագրերում ներառված խնամատար ընտանիքներում։

«Խնամատար ընտանիքներն ստանում են 136 000 դրամ աջակցություն և + 30%`հաշմանդամություն ունեցող ամեն երեխայի համար»,– ասաց Փաշինյանը։

Անտոնյան. «Որդեգրող ծնողն իր կարիքն է բավարարում, խնամատարը` երեխայի»

Վարչապետի տվյալներով՝ ներկա պահին 48 խնամատար ընտանիքներում 65 երեխա է բնակվում։

Հիշեցնենք՝ անցյալ տարի կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ գիշերօթիկ դպրոցում ավելի շատ աշխատող կա, քան երեխա։ Սա, ըստ վարչապետի, միջոցների վատնում է, որոնք կարող են ուղղվել հենց շահառու հանդիսացող երեխաների կենցաղը բարելավելուն։

Կառավարությունը հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը։

Նոր կարգն ուժի մեջ մտավ 2020 թվականի հունվարի 1-ից:

23 տարվա սպասումից հետո՝ միանգամից երեք երեխա. խնամատարության հրաշքները. 3 պատմություն