Որևէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ կկանգնի՞. Փաշինյանը խոսեց արցախյան ընտրություններից

Նիկոլ Փաշինյանը նշեց` չի ասում, թե ընտրությունները կատարյալ են եղել, սակայն ժողովրդավարացման հետագա ճանապարհին պետք է աջակցել Արցախին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ոչ ոք չի ասում` Արցախում ընտրախախտում չի եղել, հարցն այն է` դրանք ինչքանով են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերի ժամանակ՝ անդրադառնալով Արցախում օրերս կայացած ընտրությունների մասին հարցին։

Փորձել են քվեաթերթիկը լուսանկարել. Արցախում ընտրություններից հետո քրգործեր են հարուցվել

«Արցախում տեղի ունեցած ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որը կա Արցախում։ Արայիկ Հարությունյանին առաջին փուլում հաղթելու համար չի հերիքել մի քանի հարյուր ձայն։ Այսինքն` հարցերը, թե արդյո՞ք ընտրությունները կեղծված չէին, ես կարող եմ հստակ պատասխանել` որևէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ կկանգնի՞»,–ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախում խորհրդարանական ընտրություններին երկրորդ և երրորդ տեղում են ընդդիմադիր ուժերը, այլ ոչ թե իշխանականները։

Նա նշեց նաև, որ չի ասում, թե ընտրությունները կատարյալ են եղել, սակայն պետք է աջակցեն Արցախին` ժողովրդավարացման հետագա ճանապարհին։

Արցախում խնդիրներ եղել են, բայց արդյունքներն արտացոլում են քվեարկության իրական պատկերը

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Արցախում անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ապրիլի 1-ին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50+1 տոկոսի շեմը։

Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։

Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ–ին, ապա այնտեղ ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր` «Ազատ հայրենիք» դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, «Արցախի արդարություն կուսակցությունը», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»։

ՀՀ վարչապետը շնորհավորեց արցախցիներին. տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ