Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհեռանա իշխանությունից

ՀՀ վարչապետը պատասխանեց քաղաքացիների` իր վարած քաղաքականությանը վերաբերող հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Facebook-ի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանությունից կհեռանա այն պահին, երբ զգա, որ նմանվում է նախկիններին։

«Չեմ կարծում, որ ես նախկիններին նմանվում եմ, որովհետև այն պահին, երբ կզգամ, որ նախկիններին նմանվում եմ կամ իրականում նմանվեմ, նույն պահին կհեռանամ։ Դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ, որը ես թույլ չեմ տա»,– ասաց նա։

Փաշինյանը նաև շեշտեց, որ ինչպես նախկին, այնպես էլ ներկա հանցագործները պետք է պատժվեն։ Որպես գործիք Փաշինյանը հիշատակեց ԱԺ–ում առաջին ընթերցմամբ ընդունված ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը։

Փաշինյանի որոշմամբ` մարտին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա

«Երբ այն երկրորդ ընթերցմամբ ընդունվի, Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման պրոցես»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ այս գործընթացը կատարվելու է ոչ թե քրեական, այլ վարչական դատական գործերով։

Իսկ քրեական գործերը բացահայտված փաստերով կարող են հարուցվել արդեն դատական պրոցեսների արդյունքում։

Փաշինյանը շարունակում է դժգոհել. ով է վարչապետի ուշադրությունը գրաված բարեգործը