Բաբկինայի որդին հաստատել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել․ կորոնավիրուսի կասկածներ կան

Կարանտինի հենց սկզբից 70-ամյա երգչուհին հետևել է ինքնամեկուսացման բոլոր հորդորներին, չեղարկել է հանդիպումները և ուղևորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Mash տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինային կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց են տեղափոխել։

«Ամեն ռուսի կյանքում պիտի մի հայ լինի». Նադեժդա Բաբկինան՝ իր ֆոլկ խմբի հայ դուդուկահարին

«Մենք միասին ենք». կորոնավիրուսով վարակված Լեշչենկոյի կինը պատմել է նրա վիճակի մասին

Նշվում է, որ ապրիլի 1-ին նա իրեն վատ է զգացել։ Երգչուհու նախնական ախտորոշումը քոքաբորբն էր։ Սակայն ավելի ուշ Բաբկինային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել։

 «Այժմ մայրս հիվանդանոցում է։ Կարանտինի հենց սկզբից նա հետևել է ինքնամեկուսացման բոլոր հորդորներին, չեղարկել է հանդիպումներն ու ուղևորությունները։ Սակայն ես անընդհատ նրա ձեռքը բռնած չեմ եղել ու չեմ կարող ասել՝ այդ ընթացքում նա ում հետ կարող է հանդիպած ու շփված լինել։ Կորոնավիրուսի մասին ինձ դեռ հաստատ ոչինչ չեն ասել, բայց իրավիճակն այդպիսին է»,-ասել է Բաբկինայի որդին՝ Դանիլա Զասեդատելևը։

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էր երգիչ Լև Լեշչենկոն, նրա հետ շփում ունեցած բոլոր մարդիկ մեկուսացված են։

Գազմանովն ընտանիքի հետ մեկուսացած է. Լեշչենկոյի և Նիկոլաևի հետ երեկույթի է մասնակցել