Մայա Պողոսյանը բաժանվել է ամուսնուց

Ավետիս Խախամյանը Facebook-ի իր էջի անձնական տվյալների բաժնում ընտանեկան կարգավիճակը ամուսնացածից փոխել է ամուսնալուծվածի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Էլ» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը և Ավետիս Խախամյանը բաժանվել են։ Զույգը որոշել է այս քայլի մասին հանրությանը տեղեկացնել սոցցանցային էջերի միջոցով։

«Ներիր, սիրելի Ջիգչկա». Ջիգարխանյանի նախկին կինը հրապարակավ ներողություն է խնդրել

Ավետիսը անձնական տվյալների հատվածում նշել է, որ բաժանվել է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հաստատեց լուրը, սակայն չցանկացավ խոսել ամուսնալուծության պատճառների մասին։

Հավելենք, որ զույգը շատ ակտիվ է սոցցանցերում, նրանք հաճախ էին ճամփորդում ու հրապարակում սիրառատ լուսանկարներ։

Նրանք որդի ունեն: Ալեքսանդրը 7 տարեկան է։

Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը