ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 8–ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 146–ի մոտ է առկա թոքաբորբ, իսկ 35 հոգի ծանր վիճակում են և թթվածնի կարիք ունեն, որն էլ ստանում են»,– Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում ասաց նախարարը։
Նրա խոսքով` այս պահին 1500 քաղաքացի է մեկուսացման վայրերում, իսկ 5000-ն ինքամեկուսացել են։
Թորոսյանը հայտնեց նաև, որ ավելի քան 400 քաղաքացիներ մեկուսացումից դուրս են եկել։
Նրա խոսքով` վերջին երեք օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը եղել է 4.6, 6.8 և 1.3 տոկոսով։
«Մեզ մոտ կրկնապատկման արագությունը 7 օրը մեկ է։ Իսկ այսօր այդ տեմպը դարձել է 8 օրը մեկ»,– ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 833–ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 11–ով։
Հայաստանում կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը մարալիկցի էր. մանրամասներ