Կառավարությունն առաջարկում է փոխել Հանրային խորհրդի մասին օրենքը

Հանրային խորհրդի համար Հայաստանի վարչապետի աշխատակազմում առանձին ստորաբաժանում կստեղծվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Հանրային խորհրդի մասին օրենքում։

Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման էլեկտրոնային e-draft.am հարթակում հրապարակված նախագծի համաձայն՝ առաջարկվում է Հանրային խորհրդի գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային նոր ստորաբաժանում ստեղծել, որն իրականացնելու է ՀԽ քարտուղարության գործառույթները։

Նախագծի հեղինակները հիշեցնում են, որ «Սահմանադրության 161-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով»:

Իսկ Հանրային խորհրդի մասին օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է:

Քոչարյանը որ դուրս եկավ, էլի հանդիպեցինք. Վազգեն Մանուկյանը վերադառնում է քաղաքականություն

Այս հոդվածն առաջարկվում է վերաշարադրել հետևյալ կերպ. «Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է»։ Ասել է թե` «գրասենյակ» բառը կփոխարինվի «կառուցվածքային ստորաբաժանում» արտահայտությամբ, քանի որ Արդարադատության նախարարությունը պարզել է, որ ՀԽ քարտուղարությունն իրականում գրասենյակի կարգավիճակ չունի։

Հիշեցնենք` Հանրային  նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը 2019թ.-ի նոյեմբերի 13-ին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ նրան այդ պաշտոնում փոխարինել է Ստյոպա Սաֆարյանը։

Հանրային խորհրդի շուրջ հրահրվում է բացասական մթնոլորտ. ՀԽ-ն արտահերթ նիստ է գումարել