Համավարակի ողնաշարը հաջողվել է ջարդե՞լ. Փաշինյանը լավ լուր հայտնեց

Վարչապետը խորհուրդ տվեց առաջիկա օրերին ևս խստորեն պահպանել սահմանափակումների ռեժիմը` հույս հայտնելով, որ մեկ–որկու օրից ցանկալի արդյունքերը հայտնի կդառնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Եթե կորոնավիրուսի տարածման դրական դինամիկան պահպանվի առաջիկա օրերին, չի բացառվում, որ հաջորդ երկուշաբթի օրվանից իշխանությունը կսկսի մտածել սահմանափակումների ռեժիմի թուլացումների մասին։ Տեղեկությունը քիչ առաջ facebook–ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դրական դինամիկայի համար, ըստ Փաշինյանի հիմք են հանդիսացել այսօր գրանցված ընդամենը 11 նոր դեպքերնը։ Երեկ արված 263 թեստերից միայն 11 են դրական եղել։

Հնարավո՞ր է արդյոք COVID-19–ով վարակվել մոծակի խայթոցից. պարզաբանում է գիտնականը

«Սա վերջին շրջանի համար աննախադեպ ցածր ցուցանիշ է, լավ լուր է այսօրվա համար։ Բայց արդյո՞ք այս դինամիկան մենք կունենանք վաղը, մյուս օր, էն մյուս օրը, ինչը կնշանակի, որ մենք համա

ճարակի ողնաշարը ջարդել ենք»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև խորհուրդ տվեց առաջիկա օրերին ևս խստորեն պահպանել սահմանափակումների ռեժիմը` հույս հայտնելով, որ մեկ–երկու օրից ցանկալի արդյունքերը հայտնի կդառնան։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։ 

Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, մեկը` Ուզբեկստանի քաղաքացի է

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: