ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեղեկացնում է` Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում նաև հայերի անուններ կան
«Էռնեկյանը 250 000 ԱՄՆ դոլար կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվեհամարին, ապա ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում մարտի 17-ին բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը։
Այդ նպատակով բացված հաշվեհամարին ապրիլի 1-ին ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 822.549.779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3128:
Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ԱԺ-ն իր բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետբյուջե