Չինաստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հաշվի առնելով երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում` այն գնահատվում է «ավերիչ»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Չինաստանի հյուսիս-արևմուտքում ՝ Սինցզյան  Ույգուրյան ինքնավար շրջանում, 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել,։ Տեղեկությունը հայտնում է REN TV հեռուստաալիքը:

Ուժգին ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 02:58-ին Ուրումչի քաղաքային օկրուգից մոտ 140 կիլոմետր արևելք ընկած շրջանում:

Հալեպի արվարձանում վերականգնում են Էլ Համդանիա շրջանը. լուսանկարներ

Հաշվի առնելով երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում` այն գնահատվում է «ավերիչ»:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հնարավո՞ր է արդյոք COVID-19–ով վարակվել մոծակի խայթոցից. պարզաբանում է գիտնականը