Արարատում բանջար հավաքելիս կինը կանգնել է ականի վրա. նրա ոտքն ամպուտացրել են

Հարս և սկեսուր գյուղում բանջար են հավաքել, որի ժամանակ էլ հարսը կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Արարատի մարզում 33-ամյա մի կին դաշտում բանջար հավաքելիս պատահաբար դիպչել է ականին, որը պայթել է։ Կնոջ ոտքն ամպուտացիա է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել երեկ` ապրիլի 5–ին։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11-ով. ևս մեկ մարդ մահացել է

Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ. Սևակ գյուղի բնակչուհի»,–ասաց Գաբրիելյանը։

Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, մեկը` Ուզբեկստանի քաղաքացի է

Նրա խոսքով` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13։20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Սևակ գյուղի տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքը:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: