Ալկոգելների արտադրությունը խիստ վերահսկվում է. քանի՞սը սերտիֆիկատ չեն ունեցել

Ստեղծված համաճարակային իրավիճակում ալկոգելերի ու ախտահանիչ միջոցներ արտադրողների նկատմամբ վերահսկողությունն ավելի է խստացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Անցած շաբաթ իրականացված ստուգումների արդյունքում ախտահանիչ միջոցներ արտադրող 20 ընկերություններից 19-ը ներկայացրել են տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատ։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը` պատասխանելով շուկայում առկա ախտահանիչ միջոցների որակի մասին հարցին։

Շուկայում առկա են նաև կասկածելի ծագում և բաղադրություն ունեցող ալկոգելներ

«20-ից ընդամենը մեկ ընկերություն չի ունեցել, որը նաև դիմել է ստանալու։ Նախարարության տեխնիկական համապատասխանության սերտիֆիկացման ՊՈԱԿ–ի կողմից այն բոլոր ընկերությունները, որոնց տրամադրվել է համապատասխանության սերտիֆիկատ, պարբերաբար նաև ստուգվում են։ Այդ գործիքակազմն այժմ ավելի է կիրառվում» ,– ասաց Սիմոնյանը։

Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում տնտեսական գործունեության այս ոլորտի նկատմամբ ուշադրությունը թուլացնել չի կարելի։

Հիշեցնենք, Հայաստանում մինչև ս.թ. մարտ ամիսն ալկոգել արտադրող 3 ընկերություն էր գործում։ Այսօր դրանց թիվն արդեն երկու տասնյակի է հասել։

Հայաստանում օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում. Գեղամ Գևորգյան