Շաբաթական երկու օր մեկուսացվածները համերգ «կգնան». համերգաշարը կբացի Համասյանը

Ջազի սիրահարների համար իսկական տոն է սպասվում. Տիգրան Համասյանը տնից նվագելու է մեկուսացվածների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Կառավարության տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ հայ կատարողները շաբաթական երկու օր տնից՝ ուղիղ եթերում ելույթ կունենան մեկուսացվածների համար։

Կուբայական ռիթմերը և Համասյանը. Գոնսալո Ռուբալկաբան Ջազի միջազգային օրը կնշի Երևանում

«Կառավարության էջն ինքնամեկուսացած և մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Մնացեք տանը, հետևեք կառավարության էջին և շաբաթական երկու օր պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ կընդհատվի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր՝ ժամը 22–ին, ջազի սիրահարների համար իսկական տոն կլինի` տնից կատարումներով հանդես կգա աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը։

Ուղևորները ոտքով են գնում «Զվարթնոց», նրանց շարքում է նաև Տիգրան Համասյանը. լուսանկարներ

Համասյանը համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում` հայտնի համերգային սրահներում։

Նա ծնվել է Գյումրիում, հետո տեղափոխվել Ֆրանսիա։ 2009թ.-ին Տիգրանը պաշտոնական համերգներով այցելեց Երևան: Նա դուետով ներկայացավ դուդահար և վոկալիստ Դաֆեր Յուսեֆի հետ:

Համասյանի ստեղծագործություններին և թողարկած ալբոմներին կարող եք ծանոթանալ նրա պաշտոնական կայքում։