Փաշինյանը շարունակում է դժգոհել. ով է վարչապետի ուշադրությունը գրաված բարեգործը

ՀՀ վարչապետը պատասխանել է քաղաքացօիների` հակակոռուպցիոն գործերի բացահայտման ընթացքին վերաբերող հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժում հայ գործարարներից մեկը բարեգործ է ներկայացվում, քանի որ անապահով ընտանիքների համար աջակցության տոպրակներ է բաժանել։

Փաշինյանի որոշմամբ` մարտին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա

Փաշինյանը, սակայն անուններ չնշեց, միայն ավելացրեց, որ իր հաշվարկով, «բարեգործը» այդ տոպրակներից յուրաքանչյուրի վրա մոտ 3000 դրամ է ծախսել, իսկ ընդհանուր բարեգործական ծրագիրը կազմել է 350 000 դրամ, ինչը շատ ավելի քիչ է, քան ռեպորտաժի տևողությամբ հաշվարկված հեռուստագովազդի արժեքը։
«Այս երևույթը բարեգործություն չէ, այլ սեփական գովազդ»,– ընդգծեց Փաշինյանը` հավելելով, որ այսօրինակ երևույթները ևս գործող իշխանությունների համար անընդունելի են։

Անդրադառնալով Հայաստանում հակակոռուպցիոն գործերի քննությանը՝ վարչապետը նշեց, որ դրանց ընթացքից գոհ չէ։ 

«Մենք փորձել ենք դուրս բերել այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնց հետևանքով այդ գործերը բավարար չափով չեն բացահայտվում»,– ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ հարուցված քրեական գործերով չարաշահումների ընդհանուր գումարը կազմում է 140 մլրդ դրամ, որից 40 մլն–ն արդեն վերադարձվել է բյուջե, իսկ 2018թ–ի հեղափոխությունից հետո պետական բյուջեի մուտքերն ավելացել են 1մլրդ 100 մլն դոլարով։

Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհեռանա իշխանությունից

«Հեղափոխության օրերին մենք խոստացել էինք բյուջեի եկամուտներն ավելացնել 30-35տոկոսով, բայց դրա փոխարեն 40-45 տոկոսով արդեն ավելացրել ենք»,– նշեց Փաշինյանը։

Խոսելով Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունների միջև անցկացվող զուգահեռների մասին, Փաշինյանն ընդգծեց, որ հայաստանյան հեղափոխությունն ի տարբերություն Վրաստանի՝  չուներ աշխարհաքաղաքական կոնտեքստ։