ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա. Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջով ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում անիմաստ պարգևավճարները դադարեցնել ու այդ գումարները թոշակառուներին տալ։
«Նրանց մարտ ամսի պարգևավճարները կուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` պարգևավճարների համար տարեկան 1 մլրդ դրամ գումար է ծախսվում, և եթե այդ գումարի փոխարեն ՀՀ–ում եղած 503 000 թոշակառուների թոշակը բարձրացնեն, ապա, նրանք ըստ Փաշինյանի հաշվարկների, տարվա ընթացքում 1988 դրամ, իսկ ամսական՝ 165 դրամ ավել գումար կստանան։
Փաշինյանը հիշեցրեց` 2020 թ-ի տարեսկզբից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակներն արդեն իսկ միջինը 10 տոկոսով բարձրացել են։
PR քա՞յլ, թե՞ մտահոգություն. ինչո՞ւ է վարչապետը սկսել զանգել քաղաքացիներին
Նա նշեց նաև, որ բարձրացրել են նաև ուսուցիչների, փրկարարների և շատ շատերի աշխատավարձերը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն կենսաթոշակի չափը` 26 500 դրամ է` նախկին 25 500 դրամի փոխարեն։