Հալեպի արվարձանում վերականգնում են Էլ Համդանիա շրջանը. լուսանկարներ

Sputnik

Սիրիայի իշխանությունները սկսել են վերականգնել Հալեպի արվարձանում գտնվող Էլ–Համդանիա շրջանը։ Մարտական գործողությունների ժամանակ այն թիրախում էր և խիստ տուժել է ահաբեկիչների գնդակոծություններից։

Հալեպում միայն մարտ ամսին հայ բժիշկներն օգնություն են ցուցաբերել  1169 տեղաբնակի

Ականազերծման աշխատանքներից հետո շինարարները սկսել են մաքրել փողոցները, տների վերանորոգում է ընթանում։ Փախստականները վերադառնում են իրենց տները։

Այստեղ նախևառաջ սկսել են վերականգնել ենթակառուցվածքներն ու ճանապարհները։ Մարդիկ զբաղված են բնակարանների նորոգմամբ, երեխաները խաղում են դեռ ոչ այնքան բարեկարգ տարածքում։

Վանքերի ու մզկիթների մասին, որոնց պատերազմը չի շրջանցել, Սիրիայի իշխանությունը ևս չի մոռացել։

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ Հալեպը խիստ տուժել է ռազմական գործողությունների ընթացքում, բազմաթիվ շենքեր, տեսարժան վայրեր ավերվել կամ վնասվել են։

Հայ մասնագետներն ախտահանիչ գործողություններ են կատարում Հալեպում. տեսանյութ

Հալեպը Սիրիայի արդյունաբերական մայրաքաղաքն էր, սակայն հակամարտության պատճառով այստեղ ձեռնարկություններից շատերը դադարեցին գործել։ Այժմ քաղաքն ամբողջությամբ վերականգնվում է, նորոգվում են տները, ձեռնարկությունները և ենթակառուցվածքները, քաղաք են վերադառնում փախստականները։

1 / 14
Վերականգնման աշխատանքներ Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջանում
2 / 14
Ռազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ շենքեր, տեսարժան վայրեր ավերվել կամ վնասվել են
3 / 14
Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում
4 / 14

Երեխաները փողոցում. Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջան
5 / 14
Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջան
6 / 14
Վերականգնման աշխատանքներ Հալեպի ծայրամասում գտնվող Էլ–Համդանիա շրջանում
7 / 14
Եվս մեկ ավերված տեսարժան վայր Էլ Համդանիայում
8 / 14
Հալեպի ծայրամասում գտնվող Էլ Համդանիա շրջանը վերակառուցվում է
9 / 14
Վերականգնվում են ենթակառուցվածքներն ու ճանապարհները
10 / 14
Պատերազմը չի խնայում ոչ ոքի և ոչինչ` ո՛չ մզկիթները, ո՛չ քրիստոնեական վանքերը
11 / 14
Վերականգնման աշխատանքներ Հալեպի ծայրամասում գտնվող Էլ Համդանիա շրջանում
12 / 14
Կրկին բնակարանների վերանորոգում. չէ՞ որ խաղաղ կյանքը պետք է սկսել հարմարավետությունից և մաքրությունից
13 / 14
Ավերված տներ. Հալեպի ծայրամասում գտնվող Էլ Համդանիա շրջան
14 / 14
Հալեպի ծայրամասում գտնվող Էլ Համդանիա շրջան