ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի- Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին՝ նոր թեժ գծով։ Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ 011 300 114 հեռախոսահամարն ամրակցված է լինելու համակարգի ավելի քան 300 մասնագետների, որոնք էլ կպատասխանեն քաղաքացիների հարցերին:
«Զանգահարելով այս հեռախոսահամարին՝ քաղաքացին կարող է հետևել ձայնային հաղորդագրություններին, ընտրել այն ոլորտը, որին վերաբերում է հարցը: Համակարգը զանգը կուղղորդի ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, որը կպատասխանի քաղաքացու հարցին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հիշեցնում է նաև, որ արտակարգ դրության այս օրերին մեծ թվով զանգեր են ստացվում, թեժ գիծն աշխատում է խիստ ծանրաբեռնված։
Ոլորտային, մասնագիտական, ոչ ընդհանուր բնույթի հարցերի դեպքում հորդորում են քաղաքացիներին զանգահարել նոր թեժ գծի հեռախոսահամարով։
Հավելենք, որ այն գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00: Նախարարությունը հիշեցնում է նաև, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում 114 թեժ գիծը գործում է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով:
Պաշտպանության նախարարությունում դադարեցվում է թղթային տարբերակով որևէ գրության ընդունումը