Իրանը մտադիր է վերականգնել երկրի գավառների միջև տեղաշարժը

Իրանի դպրոցներում դասավանդումը դադարեցվել է մինչև ապրիլի 18-ը, սահմանափակումը վերաբերում է նաև երկրի սրբավայրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի –Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կորոնավիրուսին հակազդելու շտաբի նիստում հայտնել է, որ երկրի իշխանությունները մտադիր են ապրիլի 18-ից վերականգնել կորոնավիրուսի տարածման պատճառով արգելված տեղաշարժը երկրի ներսում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորովիրուսով. IRIB

Իրանում փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանությունները հայտնեցին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին, հիվանդության 55 743 վարակակիր է գրանցվել, որոնցից 3452–ը` մահվան ելքով, 19736 մարդ բուժվել է։

Դասավանդումն Իրանի ուսումնական հաստատություններում ևս դադարեցվել է մինչև ապրիլի 18-ը, արգելքը վերաբերում է նաև սրբավայրերին։

Իրանի առաջնորդի խոսքով` գործնական ակտիվությունը գավառներում կորոնավիրուսի վարակման առումով փոքր ռիսկեր է պարունակում, այդ իսկ պատճառով այն կվերականգնվի ապրիլի 11-ից։ Նրա խոսքով` հարցի վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ։

Ոսկանյան. «Գուցե համավարակը պատճառ դառնա, որ Իրանն ու ԱՄՆ–ն գնան որոշակի զիջումների»

Ռոհանին հավելել է, որ արգելքը վերաբերում է այն աշխատանքներին կամ գործողություններին, որոնք ենթադրում են մարդկանց կուտակումներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ ակտիվ պայքարի համար։