«Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցները կմեկուսացվեն. նրանք շփվել են վարակակիր քաղաքացու հետ

Բժշկական կենտրոնի տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում  նշել է, որ բուժանձնակազմից ոչ ոք այս պահի դրությամբ գանգատներ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ Մարալիկի բնակիչ՝ 1952 թվականին ծնված տղամարդը, որն ունի ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, վարակվել է նաև կորոնավիրուսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Գյումրի» ԲԿ գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպն առայժմ չի հաջողվում դանդաղեցնել. Թորոսյան

68-ամյա տղամարդը նախ տեղափոխվել էր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղեկանալով, որ նա արտերկրում չի եղել, վիրուսակրի հետ չի շփվել, երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, որից հետո նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ, անհրաժեշտություն է եղել գյումրեցի տղամարդուն տեղափոխել Երևան։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հանձնած թեստի արդյունքում հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել: 

«Մեր կենտրոն հիվանդը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոցից՝ երկկողմանի թոքաբորբով: Վերջինի մոտ եղել են ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ ինսուլտի կլինիկա, շաքարային դիաբետ»,-ասաց «Գյումրի» ԲԿ գլխավոր բժիշկը:

ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին

Խաչատրյանի խոսքով, քանի որ կենտրոնի բուժաշխատողները չեն իմացել և սերտորեն շփվել են կորոնավիրուսով հիվանդ պացիենտի հետ, բոլորը կմեկուսացան, որից 14 օր հետո նրանք կթեստավորվեն, և եթե թեստերի պատասխանները բացասական լինեն, նոր միայն կվերադառնան աշխատանքի։

Նշենք, որ խոսքը 29 աշխատակցի մասին է, որոնցից ոչ մեկն այս պահին, ըստ կենտրոնի տնօրենի, որևէ գանգատ չունի:

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը մարալիկցի էր. մանրամասներ