Ծաղկազարդը` համավարակի պայմաններում. ինչպես Հայաստանում տոնեցին օրհնյալ կիրակին

Sputnik

Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցիներում այսօր Ծաղկազարդին նվիրված պատարագ մատուցվեց։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջին անգամ ավանդաբար բազմամարդ այս արարողությունն անցավ փակ դռների հետևում։  Հավատացյալները պատարագին հետևում էին առցանց կամ հեռուստացույցով` տանը նստած։

«Նման բան մեր եկեղեցում դեռ չէր եղել». Ծաղկազարդին հավատացյալները մասնակցում են «վիրապից»

Տոնի առիթով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից դուրս բերվեց համաքրիստոնեական մասունքը` Սուրբ Գեղարդը, որով, ըստ ավանդույթի, խոցել են խաչին գամված Քրիստոսին։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Անդաստանի արարողություն կատարեց և Գեղարդով օրհնեց աշխարհի չորս կողմերը։

Ծաղկազարդը տոնում են Մեծ պահքի վերջին կիրակին։ Օրն այս խորհրդանշում է Ավագ շաբաթվա սկիզբը։

Տոնի նախօրեին Հայ Առաքելական եկեղեցին մատուցում է Ծաղկազարդի սուրբ պատարագը։

Այս օրը եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևորդների խոնարհությունը: Դրանք մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Ինչու է դուրս բերվել Սուրբ Գեղարդը. ժանտախտին հաղթած սրբությունն ընդդեմ կորոնավիրուսի

Ծաղկազարդին հաջորդող շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ) կոչվում է  Ավագ շաբաթ։  Ավագ է կոչվում նաև այս շաբաթվա յուրաքանչյուր օրը (Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, և այլն)։ Հատկանշական է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը և թաղումը։ Ավագ շաբաթվա հիմնական ծեսերը սկսվում են Ավագ Չորեքշաբթի։

1 / 15
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
2 / 15
Սուրբ Սարգիս եկեղեցի
3 / 15
Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի
4 / 15
Հիսուս Քրիստոսի սրբապատկերը Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում
5 / 15
Սուրբ խաչ եկեղեցի
6 / 15
Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցի
7 / 15
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
8 / 15
Սուրբ Խաչ եկեղեցում Ծաղկազարդի օրը հավատացյալը մոմ է վառում
9 / 15
Սուրբ Աստվածամոր եկեղեցի
10 / 15

Սուրբ Սարգիս եկեղեցի
11 / 15
Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցի
12 / 15
Հավատացյալը Սուրբ Խաչ եկեղեցում
13 / 15
Սուրբ Սարգիս եկեղեցի
14 / 15
Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցի
15 / 15

Ջրվեժի Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի