ԱՄՆ–ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տվյալներ է հրապարակել աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ կազմում է 1 մլն 203 հազար 459 մարդ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. նոր տվյալներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքի տվյալներով` աշխարհում COVID-19–ից  մահացել է 64 772 մարդ, բուժվել` 247 294–ը։

Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն` 311 637 հիվանդներով, հաջորդը Իսպանիան է, որտեղ գրանցվել է 126 168 վարակակիր։ Եռյակը փակում է Իտալիան` 124 632 վարակվածներով։ Միաժամանակ համավարակից մահացածների թվով Իտալիան առաջին տեղում է. այստեղ վերջին տվյալներով 15 362 մարդ է մահացել։ Իսպանիայում մահացել է 11 947 մարդ, ԱՄՆ–ում` 8454–ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ ակտիվ պայքարի համար։

Վրաստանում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել․ մահացածը կին է

Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 822 մարդու, ցուցանիշը մեկ օրվա ընթացքում աճել է 52–ով։ Վարակից մահացել է 7 մարդ։ Երկրում արտակարգ դրության ռեժիմ է գործում, բնակչության տեղաշարժը խստորեն սահմանափակվել է։