Զավորոտնյուկը հիվանդության ընթացքում առաջին անգամ պատասխանել է իր հետևորդներին

Դերասանուհին շնորհավորանքների համար շնորհակալություն է հայտնել Դիմա Բիլանին, Դենիս Կլյավերին, Ելենա Բորշչովային ու շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներին։ Նա պատասխանել է նաև Իննա Միխայլովային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը երկարատև դադարից հետո առաջին անգամ Instagram-ում պատասխանել է իր հետևորդներին։ Երեկ դերասանուհու ծննդյան օրն էր, ընկերներն ու երկրպագուները նրա էջում բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ էին գրել։

«Զավորոտնյուկի մոտ հիվանդությունը հաղթահարելու վճռականություն կա»․ մանրամասներ

Զավորոտնյուկն արդեն արձագանքել է դրանցից մի քանիսին։ Նա շնորհակալություն է հայտնել Դիմա Բիլանին, Դենիս Կլյավերին, Ելենա Բորշչովային ու շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներին։ Զավորոտնյուկին սատարելու համար բարեկամների ստեղծած էջով նա պատասխանել է նաև երգիչ Ստաս Միխայլովի կնոջը` Իննա Միխայլովային։

«Իննա, շատ շնորհակալ եմ Ձեզ ու Ստասին ուշադրության և այդքան ջերմ շնորհավորանքի համար։ Ինձ շատ հաճելի էր։ Ձեր Նաստյա»,-գրել է դերասանուհին։

Դեռ հայտնի չէ` պատասխանները հենց Զավորոտնյուկն է գրել, թե՝ նրա մտերիմները։

«Շատ զգուշորեն ասեմ»․ Ռազինը խոսել է Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին

Հիշեցնենք, որ Զովարոտնյուկի հիվանդության մասին հայտնի դարձավ ամիսներ առաջ: Ըստ ԶԼՄ-ների՝ 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը՝ դահուկորդ Պիտեր Չերնիշևը, սարսափելի ախտորոշման՝ գլխուղեղի քաղցկեղի մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ, դստեր Միլայի ծնվելուց անմիջապես հետո:

Դահլիճն արտասվում էր․ Զավորոտնյուկի գեղասահորդ ամուսինը սահել է 1 տարեկան դստեր հետ