Երևանի աղբահանության աշխատակիցներն անձնական պաշտպանության միջոցներ են ստացել

Աղբահանություն աշխատակիցներին տրվել է լրացուցիչ պաշտպանիչ միջոցներ, նրանք ավելի հաճախ կախտահանեն ձեռքերն ու հագուստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստանում սահմանված արտակարգ դրության ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի աղբահանության ծառայության աշխատակիցներին լրացուցիչ անձնական պաշտպանիչ միջոցներ են տրամադրվում:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է ու հասել 770–ի

Ստեղծված իրավիճակում քաղաքում մաքրություն պահպանելը կօգնի վարակի դեմ պայքարին: Ուստի աղբահանության ծառայության աշխատակիցները շարունակում են աղբը մաքրել ինչպես բակերից, այնպես էլ փողոցներից:

Աղբահանության աշխատակիցներին տրամադրվում է անհրաժեշտ աշխատանքային հագուստ, իսկ արտակարգ դրության ժամանակ նրանց հատկացվել է լրացուցիչ աշխատանքային ձեռնոցներ: Բացի այդ, աշխատողներն ավելի հաճախ են ախտահանում իրենց ձեռքերն ու հագուստը ախտահանիչ նյութերով։

«Նույն կերպ ուժեղացված է հսկողությունը կանաչապատման աշխատողների համար, որոնք շարունակում են աշխատել», - շեշտեց Կարապետյանը:

Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 14-ը: Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

Ի՞նչ անել, եթե ախտահանող միջոցն ալերգիկ ռեակցիա է առաջացնում․ խորհուրդներ մասնագետից